Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղում աշխարհի հավաքականի կազմում հանդես եկավ նաեւ Ֆինլանդիայի հավաքականի, հոլանդական «Այաքսի», անգլիական «Լիվերպուլի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Յարի Լիտմանենը: Մարտի 28-ին աշխարհի հավաքականը Երեւանում 3:3 հաշվով ավարտեց ԽՍՀՄ-ի թիմի հետ խաղը, որից հետո NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցել է ֆինն լեգենդար ֆուտբոլիստի հետ:

Յուրաքանչյուր ֆուտբոլասերի կյանքում լինում է ամենասիրելի ֆուտբոլիստ: Ինձ համար այդպիսին միշտ եղել է «Այաքսի» լեգենդ Յարի Լիտմանենը:

Յարի, երկրորդ անգամ եք այցելում Հայաստան (առաջինը 2006-ին՝ Ֆինլանդիայի հավաքականի կազմում): Ինչպիսի՞ տպավորություններ ունեք մեր երկրից:

Ես շատ եմ սիրում ճանապարհորդել, տեսնել նոր վայրեր ու ծանոթանալ նոր մարդկանց հետ: Երկրորդ անգամ եմ Հայաստանում: Սա յուրահատուկ այց է: Մենք՝ տարեց ֆուտբոլիստներս, լեփ-լեցուն մարզադաշտում մասնակցում էինք մեծ ֆուտբոլիստին նվիրված խաղին, ինչը նրա հանդեպ մեր հարգանքը ցույց տալու լավ առիթ է: Ես երկրորդ անգամ եմ ոչ ոքի խաղում Հայաստանում: Երեկվա խաղում արդյունքը կարեւոր չէր, կարեւորը մեծ մարդուն ցուցաբերած հարգանքն էր:

Ինչո՞վ էր այս խաղը յուրահատուկ: Հաճա՞խ եք մասնակցում նման միջոցառումների:

Այսպիսի խաղերի հաճախ եմ մասնակցել: Հաճախ դրանք լինում են մրցաշարեր կամ պարզապես հանդիպումներ, իսկ այստեղ խաղը նվիրված էր մեկ մարդու: Մարզադաշտում տրամադրությունը շատ ջերմ էր:

Սպասո՞ւմ էիք, որ այսքան շատ երկրպագուներ կունենաք այստեղ:

Շատ հաճելի էր տեսնել դա: Հայաստանում ես չեմ խաղացել, բայց հաճելի է, որ այդքան շատ մարդ ճանաչում են մեզ: Դրանով էլ ֆուտբոլը գեղեցիկ է՝ կապ չունի, թե որտեղից ես ու որտեղ ես խաղում:

Իսկ սպասո՞ւմ էիք, որ ինձ նման հավատարիմ երկրպագու կգտնեք այստեղ:

Ինձ շատ դուր եկավ դա:

Ինչո՞վ եք զբաղվում այժմ:

Ֆինլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայում խորհրդատու եմ, նաեւ երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման ծրագրերի եմ մասնակցում, ֆիննական հեռուստաընկերությունում խաղեր եմ մեկնաբանում: Հիմա էլ մարզչական հավատարմագրում եմ փորձում ստանալ: Տարբեր փոքր բաներով եմ զբաղված:  Ինձ ավելի շատ այս պահին հաճելի է տարբեր բաներով զբաղվելը:

Ֆինլանդիայի պատմության լավագույն ֆուտբոլիստն եք, «Այաքսում», «Լիվերպուլում» եւ «Բարսելոնայում» շատ լավ տարիներ եք ունեցել: Ո՞րն էր Ձեր կարիերայի լավագույն տարին:

«Այաքսում» շատ հաջող ժամանակաշրջան եմ ունեցել: Երկու անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ենք հայտնվել: Մենք ունեինք յուրահատուկ թիմ: Անգամ այսօր կարող եք տեսնել, մեր այն թիմից շատ բաներ, որ օգտագործվում են այսօրվա ֆուտբոլում:

Կցանկանայի՞ք այսօր սկսել Ձեր ֆուտբոլային կարիերան:

Դժվար է համեմատել: Ես աշխատել եմ հիանալի ֆուտբոլիստների ու մարզիչների հետ: Դա ինձ դարձրեց այն, ինչ հիմա կամ: Ես շատ երջանիկ եմ, որ այն ժամանակ եմ խաղացել: Ես տեսել եմ, թե ինչպես է ֆուտբոլն աճում: Այժմ ֆուտբոլն ավելի շատ մեծ բիզնեսի է վերածվել:

Ֆուտբոլից բացի, ինչո՞վ եք զբաղվում:

Հիմնական զբաղմունքս ֆուտբոլն է: Անցյալ տարի սկսեցի հոկեյով հետաքրքրվել, իսկ ԱՄՆ-ում հետեւում էի NBA-ի խաղերին: Եղել եմ «Ռոլան Գարոսի», Ֆորմուլա-1-ի մրցաշարերին: Ունեմ երկու տղա, որոնք ինձ միշտ ակտիվ են պահում:

Ֆուտբոլից բացի ինչո՞վ եք զբաղվում:

Հիմնական զբաղմունքս ֆուտբոլն է: Անցյալ տարի սկսեցի հոկեյով հետաքրքրվել, ԱՄՆ-ում հետեւում էի NBA-ի խաղերին: Եղել եմ Ռոլան Գարոսի, Ֆորմուլա-1-ի մրցաշարերին: Ունեմ երկու տղա, որոնք ինձ միշտ ակտիվ են պահում:

Սիրու՞մ եք ֆուտբոլ , այդ դեպքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ MasterCard UEFA Champions League քարտը հենց Ձեզ համար է. Ֆուտբոլային թեմայով ձևավորված MasterCard UEFA Champions League  քարտի առկայությունը Ձեր դրամապանակում պարզապես անհրաժեշտություն է, քանի որ այն նախատեսված է իսկական ֆուտբոլասերների համար` հնարավորություն ընձեռելով ոչ միայն տնօրինել Ձեր ֆինանսական միջոցները, այլ նաև ստանալ պարգևատրուներ UEFA Chempiones League լոգոտիպը կրող տարատեսակ հուշանվերներ UEFA ի պաշտոնական էջից:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Ձեր սիրած ֆիլմը:

Շատ են: Ես սիրում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր: Սիրում եմ Ռոբերտ Դե Նիրոյին: Մենք ունենք ընկերներ, ում հետ միշտ կատակում ենք Ջիմ Քերրիի «Հիմարն ու ավելի հիմարը» ֆիլմի կատակների շուրջ:

Սիրած գիրքը:

Ես այդքան էլ շատ գրքեր չեմ կարդում, եթե կարդում եմ՝ մարզիկների կենսագրությունները:

Լավագույն քաղաքը:

Դժվար է ասել: Ամեն տեղ գեղեցիկ տեղեր կան: Ամստերդամն է գեղեցիկ, Հռոմը, Ռիո դե Ժանեյրոն, Լոնդոնը:

Սիրած գույնը:

Երիտասարդ տարիքում կարմիրն էր՝ «Լիվերպուլի» գույնը:

Պատմության լավագույն ֆուտբոլիստը:

Տարբեր սերունդների ժամանակ եղել են շատ լավ ֆուտբոլիստներ: Այժմ խոսում են Ռոնալդուի ու Մեսիի մասին: Նրանք տարբեր են, բայց երկուսն էլ մեծ ֆուտբոլիստներ են:

Եթե «Ոսկե գնդակը» լիներ Ձեր ձեռքում, ո՞ւմ կհանձնեիք:

Ես այն կկիսեի մի քանի մասի: Կարծում եմ՝ ֆուտբոլը թիմային խաղ է: Պետք է լավ դարպասապահ, ինչպիսին Մանուել Նոյերն է, լավ պաշտպաններ ու կիսապաշտպաններ: Մեսին ու Ռոնալդուն երկուսն էլ հարձակվողներ են, բայց տարբեր դիրքերում են հանդես գալիս:

Ո՞վ կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Դժվար է ասել: Իսպանական երեք թիմերն էլ լավ հնարավորություններ ունեն, «Բավարիան»՝ նույնպես:

Եվ վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ իմ մանկության լավ տարիների համար: Հուսամ Ձեզ կրկին տեսնել Հայաստանում

Վերա Մարտիրոսյան Vera&Football