Հուլիսի 25-ին, մոսկովյան ժամանակով մոտավորապես 17:00-ին ռունետի ամենաժողովրդական կայքերից մեկը համարվող «ВКонтакте»-ն դադարել է աշխատել: Սոցիալական ցանցն արդեն մի քանի ժամ է օֆլայն է:
Ռուսաստանյան «Фонтанка» ինտերնետային պարբերականը նշում է, որ «ВКонтакте» կայքի մամուլի ծառայության համաձայն, ցանցի սերվերներն անջատվել են էներգասնուցման հետ կապված խնդիրների պատճառով: Սակայն ինտերնետում արդեն լուրեր են պտտվում, որ ոստիկանությունը խուզարկություն է սկսել սոցիալական ցանցի գրասենյակում, կապված հեղինակային իրավունքի խախտմամբ տեսանյութերի տարածման հետ, նաև մանկական պոռնոգրաֆիայի, բռնության և ծայրաղեղական վիդեոյի առկայության պատճառով: Lenta.ru-ի տվյալներով, սոցիալական ցանցի սերվերներն անորոշ ժամանակով առգրավվել են:
«ВКонтакте» ցանցը 2006-ին հիմել է Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ Պավել Դուրովը:




























