Ռունետի ամենաժողովրդական կայքերից մեկը համարվող «ВКонтакте» սոցիալական ցանցը կրկին հասանելի է դարձել օգտատերերի համար։
Ընկերությունը աշխատանքների ժամանակավոր դադարեցումը բացատրել է էներգասնուցման հետ կապված խնդիրներով, ինչի արդյունքում «Լենէներգո» ընկերությունը դադարել է էլեկտրաէներգիա մատակարարել ընկերության սերվերային հատվածին։ Ինչպես հայտնում է baltinfo.ru-ն, «Լենէներգոն» հերքում է այդ տեղեկությունը։
Մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ սոցիալական ցանցի գրասենյաներում խուզարկություն է կատարվել եւ առգրավել են «Вконтакте»-ի բոլոր սերվերները։ Նույն տեղեկության համաձայն՝ սոցիալական ցանցի ղեկավարները մեղադրվում են մանկական պոռնոգրաֆիայի եւ հեղինակային իրավունքների խախտման նմեջ։ Այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Вконтакте»-ն դադարել էր աշխատել հուլիսի 25-ին։
«ВКонтакте» ցանցը 2006-ին հիմել է Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ Պավել Դուրովը:




























