Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հուլիսի 26-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Թուրքիա։
Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Քեմերոնին կուղեկցի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը։
Բանակցությունների ընթացքում Անկարան եւ Լոնդոնը կթարմացնեն ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը։



























