Մարտի 28-ին Երեւանում ընկերական խաղ անցկացվեց՝ նվիրված Խորեն Հովհաննիսյանի 60-ամյա հոբելյանին: Խաղին մասնակցեցին խորհրդային եւ համաշխարհային ֆուտբոլի աստղեր Ջենարո Գատուզոն, Մարկո Մատերացցին, Զվոնիմիր Բոբանը, Խրիստո Ստոիչկովը, Յարի Լիտմանենը, Իվան Սամորանոն, Ամատոլի Բիշովեցը, Իգոր Բելանովը, Լեոնիդ Բուրյակը, Վալերի Գազաեւը եւ այլք:
Հանրապետական մարզադաշտը լեփ-լեցուն էր: Բոլոր հյուրերը չափազանց գոհ էին եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնեցին: Երեւանի համար այդ մեծ տոնը կազմակերպել էր մոսկվաբնակ հայ գործարար Արթուր Սողոմոնյանը:
Սիրու՞մ եք ֆուտբոլ , այդ դեպքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ MasterCard UEFA Champions League քարտը հենց Ձեզ համար է. Ֆուտբոլային թեմայով ձևավորված MasterCard UEFA Champions League քարտի առկայությունը Ձեր դրամապանակում պարզապես անհրաժեշտություն է, քանի որ այն նախատեսված է իսկական ֆուտբոլասերների համար` հնարավորություն ընձեռելով ոչ միայն տնօրինել Ձեր ֆինանսական միջոցները, այլ նաև ստանալ պարգևատրուներ UEFA Chempiones League լոգոտիպը կրող տարատեսակ հուշանվերներ UEFA ի պաշտոնական էջից:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ:
«Բոլոր ֆուտբոլիստները հիացած էին Հայաստանով: Շատերն այցելեցին Էջմիածին, Ծիծեռնակաբերդում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Բոլորն ինձ հարցնում էին, թե Հայաստանում երբ է լինելու հաջորդ միջոցառումը: Դրանից հետո կրկին նման լայնածավալ միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտություն է առաջանում: Մեր թիմը շատ լավ աշխատեց: Հաճելի էր, որ մարզադաշտը լիքն է, եւ բոլորը գոհ էին:
Ինձ շատ զարմացրեցին Սամորանոն եւ Դի Լիվիոն: Իրենց տարիքի համեմատ հրաշալի խաղացին: Կապրինը նույնպես հրաշալի խաղաց: Ինձ թվում է՝ հիմա նույնպես նա շատ կարող է խաղալ»,- ընդգծեց Սողոմոնյանը:
Վերա Մարտիրոսյան












