Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որոնք ընթանում էին Լոզանում գիշերային ժամերին, բեկման չեն հանգեցրել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Լոզանում Իրանի եւ միջազգային միջնորդներից «վեցնյակի» միջեւ բանակցությունների շրջանակում հանդիպումները ոչ մի րոպե չեն ընդհատվում:

Բացի այդ, Իրանի իշխանությունները չեն բացառում, որ բանակցությունների ժամկետը կերկարաձգվի: