Լոզանում այսօր՝ մարտի 31-ի վաղ առավոտյան մեկնարկել է Իրանի միջուկային ծրագրի հարցով միջազգային միջնորդ երկրների «վեցնյակի» հանդիպումը։ Այս մասին հայտնում է  Agence France-Presse-ը։

Նիստին մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ՉԺՀ արտգործնախարարները, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։ Ավելի ուշ բանակցություններին կարող է միանալ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը, տեղեկացնում է Gazeta-ն։

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին հայտնել էր, որ Իրանի պատվիրակությունը պլանավորում է մնալ Լոզանում մինչեւ ապրիլի 1–ը։