«Բրիթիշ Փեթրոլիում» բրիտանական նավթային ընկերության տնօրեն Թոնի Հեյվորդը պատրաստվում է հրաժարական տալ: Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոները, համաձայն որոնց Թոնի Հեյվորդի հրաժարականի մասին կհայտարարվի առաջիկա օրերին: Ըստ որոշ աղբյուրների, Հեյվորդին գլխավոր տնօրենի պաշտոնի հավակնրոդ է ընկերության գործադիր տնօրեն Բոբ Դադլին:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Մեքսիկական ծոցում «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությանը պատկանող նավթահորատման հարթակում խոշոր վթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մինչ օրս ահռելի վնասներ են հասցվում շրջակա միջավայրին: Պայթյունից հետո «Բրիթիշ Փեթրոլեումի» գլխավոր տնօրենը ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել էր, որ ընկերությունը բավարար ուշադրություն չի հատկացրել ստորջրյա հորատման ժամանակ առաջացող վտանգներին:
Ընկերությունը ավելի քան 3 միլիարդ դոլար է ծախսել Մեքսիկական ծոցում նավթի արտանետումները դադարեցնելու համար, ինչպես նաեւ հատկացրել է հասցված վնասների փոխհատուցման համար սահմանված 3ՕՕ միլիոն դոլարի կեսը:




























