Իրանի դեն հնարավոր պատերազմի սկսումը «ներկայումս ամենավատ տարբերակը չէ»: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության նախկին տնօրեն Մայքլ Հեյդենը, CNN-ին տված հարցազրույցում:
Հեյդենի խոսքով, նույնիսկ եթե Իրանը շատ կիպ մոտենա միջուկային զենքի ստեղծմանը, դա ծայրահեղ բացասական արդյունք կունենա աշխարհում իրավիճակի վրա: Նա հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը գնալով ավելի հավանական է դառնում:




























