Թուրքիայում ձերբակալվել է ռազմական հեղաշրջման փորձի հիմնական ոգեշնչողը` բանակի պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանը: Հաղորդում է Press TV-ն: Դողանը ձերբակալվել է Բոդրում հանգստավայր-քաղաքում, որտեղից ինքնաթիռով տեղափոխվել է Ստամբուլ: Այդ գործով առաջին լսումները նախատեսված են դեկտեմբերի 16-ին:
Հեղաշրջման նախապատրաստման վերաբերյալ գործի քննությունը Ստամբուլի դատախազությունն սկսել է այն բանից հետո, երբ Taraf թերթն այս տարվա հունվարին սկանդալային նյութեր էր հրապարակել, ըստ որոնց թուրքական բանակը նախապատրաստել է «Մեծ մուրճ» պլանը, որոշելով պայթեցնել Ստամբուլի 2 մզկիթները եւ արդյունքում արտակարգ դրության մտցնել երկրում:
Դատարանը Դողանի եւ եւս 102 կասկածյալների ձերբակալման մասին որոշում է կայացրել հուլիսի 23-ին:



























