Հայաստանում մեկնարկում է «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» ակցիան: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, ակցիան կտեւի 5 տարի եւ նրա ավարտին, որը տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Երեւանում կկազմակեպվի մեծ ռոք-համերգ: «Հինգ տարվա ընթացքում մենք Հայաստան ենք հրավիրելու հայտնի ռոք աստղերի, որոնք հանդես կգան ակցիայի շրջանակներում»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:




























