ՀՀ Զինված Ուժերի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել է Աֆղանստան, այնտեղ հայկական մատուռի օրհնության կարգ կկատարի:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, մատուռը անցնող ամիսների ընթացքում կառուցվել է Քունդուզ նահանգում տեղակայված ՀՀ խաղաղապահ զորախմբի ջանքերով:

Սրբազան Հայրը զորախմբին կփոխանցի նաեւ Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու գնահատանքը, ինչպես նաեւ աղոթատեղիի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ընծայաբերած եկեղեցական պարագաները: