Հարավաֆղանական Քանդահար նահանգում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում 26 մարդ է զոհվել, եւս 12-ը վնասվածքներ են ստացել։
Պատահարը գրանցվել է Դաման գավառում։ Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել վարորդի անուշադրության եւ արագությունը գերազանցելու հետեւանքով։ Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Տուժածներին տեղափոխել են Քանդահարի քաղաքային հոսպիտալ։




























