Իրանը իր միջուկային ծրագրի առնչությամբ պատասխան է նախապատրաստել ԱԷՄԳ -ին եւ «Վիեննայի խմբին», որը կուղարկի մոտակա երկու-երեք օրերի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։

Նա նաեւ նշել է, թե քանի որ Իրանը հայտարարել է տեխնիկական բանակցություններ վարելու պատրաստակամության մասին, ապա «Վիեննայի խումբը» (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) լավ կանի՝ ժամանակ չվատնի, հայտնում է Press TV-ն։