Թուրքիայում միկրոավտոբուսը բախվել է խոշոր բեռնատար ավտոմեքենային, որի հետեւանքով  զոհվել է 9 հոգի։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հուլիսի 26-ի առավոտյան Սվասից Ստամբուլ վերադարձող միկրոավտոբուսը, որի մեջ եղել են մի ընտանիքի անդամներ, բարձր արագությամբ ընթանալիս կորցրել է կառավարումը, եւ հարվածել ընթացող բեռնատարին։