Intel ընկերությունը սկսել է առաջին Braswell չիպերի վաճառքը։ 14 նանոմետրանոց պրոցեսորները նախատեսված են գերկոմպակտ նոթբուքների համար եւ առանձնանում են էներգիայի գերցածր սպառման հնարավորությամբ։
Նոր չիպերը փոխարինելու են Bay Trail շարքին, որը արտադրվում էր 22 նանոմետրանոց տեխնոլոգիաներով։ Պրոցեսորներում կլինի 2 կամ 4 միջուկ, եւ DirectX 11 ճանաչող գրաֆիկական վերահսկիչ։ Այս պահին ընկերությունը ներկայացրել է 4 չիպ՝ Celeron N3000, N3050, N3150 եւ Pentium N3700։ Վերջին երկուսը կան բջջային եւ համակարգչային ձեւափոխումներով, գրում է Vesti-ն։
Ինչ վերաբերում է հզորությանը, ապա դրանք առանձնապես աչքի չեն ընկնում։ Celeron N3000-ը եւ N3050-ը ստեղծվել են երկմիջուկանի սխեմայով եւ աշխատում են 1.04 եւ 1.6 գեգահերց հաճախականությամբ։ Celeron N3150-ը եւ Pentium N370-ը ունեն 4-միջուկանի կառուցվածք եւ աշխատում են 1.6 գեգահերց հաճախականության վրա։
Ավելի կարեւոր ցուցանիշ է կոմպատկությունը եւ ցածր էներգասպառման հնարավորությունը։ Celeron N3000-ն օգտագործում է ընդամենը 4 վատտ հոսանք, իսկ մյուսները՝ 6 վատտ։





























