Աշխարհում խոշորագույն ավիաշինարարական ընկերություններից մեկը՝ «Airbus S.A.S»-ը, ներկայացրել է օդանավերի համար նոր «խելացի» իլյումինատորների ստեղծման իր պլանները: Օդանավի պատուհանի մոտ նստած ուղեւորը կարող է ստանալ թռիչքի ու վայրէջքի վայրի մասին ողջ տեղեկատվությունը:

Ընկերությունը մտադիր է գրանցել նոր «սմարթ պատուհանների» պատենտը, որը հագեցած կլինի սենսորային էկրանով:

Հատուկ մոնիտորները տեղադրված կլինեն օդանավի արտաքին կողմից եւ թույլ կտամ ուղեւորներին պատուհանն օգտագործել որպես պլանշետային համակարգիչ: