AnTuTu ծրագրի մասնագետները հրապարակել են նոր վարկանիշային աղյուսյակը, որտեղ նշված են 2015թ. առաջին եռամսյակի ամենաարդյունավետ Android սմարթֆոնները։ Առաջին 2 տեղերը բաժին են հասել Samsung - Galaxy S6 եւ S6 Edge ֆլագմաններին։ Նրանց արդյունավետության աստիճանը գնահատել են AnTuTu-ի սանդղակով համապատասխանաբար  67520 եւ 62373 բալ։

HTC One M9 եւ Samsung Galaxy S5-ը զբաղեցրել են 3-րդ եւ 4-րդ  հորիզոնականները։ Նրանք ստացել են համապատասխանաբար 52709 եւ 49355 բալ։

Նշենք, որ 2014թ. արդյունքներով առաջին տեղում էր Meizu MX4 չինական սարքը, որը հավաքել էր 47765 բալ։ Երկրորդ տեղում էր Google Nexus 6-ը։ Իսկ հիմա չինական հեռախոսը 5-րդն է, իսկ Google Nexus 6-ը՝ վեցերորդը։