Facebook-ը լրտեսում է համացանցի բոլոր օգտատերերին, նույնիսկ նրանց, որոնք սոցիալական այդ ցանցում էջ չունեն: Նման պնդմամբ են հանդես եկել Տվյալների պաշտպանության բելգիական գործակալության հետազոտողները: Նրանց զեկույցը ներկայացրել է The Guardian-ը:
Լրտեսումն իրականացվում է սոցցանցի, այսպես կոչված, «սոցիալական փլագինների» օգնությամբ, որոնք առկա են շուրջ 13 մլն տարբեր կայքերում: Դրանց այցելուների գործողությունների մասին տվյալներն ուղարկվում են Facebook, եթե անգամ օգտատերը «Like» չի սեղմել:
Բացի այդ, ըստ RG-ի, facebook.com-ի ցանկացած էջի այցելուի հետեւում են cookie-ֆայլերի օգնությամբ: Հետազոտողների խոսքով, Facebook-ի գործողությունները խախտում են եվրոպական օրենսդրությունը, որոնց համաձայն՝ ինտերնետ-ծառայությունները պետք է ժամանակավոր ֆայլերի կիրառման համար պետք է օգտատերերի թույլտվությունը հարցնեն:
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի ներկայացուցիչները հերքում են այս մեղադրանքները՝ հայտարարելով, որ կողմնակի կայքերից տեղեկություններ են հավաքագրում միայն այն դեպքում, եթե օգտատերերը Facebook-ի ծառայություններից են օգտվում:





























