Yandex ընկերությունը օպտիմալացման շրջանակներում պատրաստվում է ազատել իր աշխատակիցների 3 տոկոսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Օպտիմալացման արդյունքում ընկերությունը կլքի 170 մարդ: Օպտիմալացման գործընթացը վերաբերում է բոլոր գրասենյակներին»,-հայտարարել են ընկերության մամուլի ծառայությունից:
Միաժամանակ ընկերությունը պատրաստվում է շարունակել նոր աշխատակիցների փնտրտուքը, բայց դա կլինի ավելի մանրամասն եւ կնվազի 2013-ի եւ 2014-ի սկզբի համեմատ:
Նշենք, որ 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Yandex ընկերությունում աշխատում էր 5,6 հազար մարդ:




























