Իրանի տնտեսության բանկային եւ նավթային հատվածների դեմ բոլոր պատժամիջոցները կհանվեն: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ պատժամիջոցների քաղաքականության թուլացումը Թեհրանի եւ միջազգային միջնորդների վեցյակի միջեւ համաձայնության արդյունք են:

Ըստ Gazeta-ի, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանն ու «վեցյակը» պայմանավորվել են երկրից դուրս բերել ուրանի մեծ մասը: Բացի այդ, Իրանը համաձայնել է 10 տարով դադարեցնել ուրանի հարստացման հզորությունների երկու երրորդը:

Հեռանալով Լոզանի բանակցություններից՝ ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիսն ընդգծել է, որ համաձայնությունն «ընդունելի էր»: