ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Իրանի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում, ՄԱԳԱՏԷ-ն մուտք կունենա այդ երկրի միջուկային օբյեկտներ:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, դա կգործի առնվազն 20 տարի:

Քերրին նաեւ նշել է, որ Իրանը պարտավորվել է 10 տարվա ընթացքում 98%-ով կրճատել հարստացված ուրանի իր պաշարները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով վերջնական համաձայնության ընդունման ժամկետը հետաձգվել է մինչեւ հունիսի 30-ը: