ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի հետ գործարքը համեմատել է ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ համաձայնության հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Այդ համաձայնությունները կատարյալ չէին, դրանք չէին բացառում բոլոր սպառնալիքները, բայց անվտանգություն ապահովեցին: Իրանի հետ լավ գործարքը նույն բանին կհանգեցնի»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ Օբաման Թեհրանի հետ ձեռք բերված համաձայնությունը պատմական էր որակել:





























