Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը «պատմական սխալ» է, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Եթե համաձայնությունը կայացել է տվյալ տվյալներով, ապա դա պատմական սխալ է, որը աշխարհն ավելի վտանգավոր է դարձնելու»,-ասված է հաղորդագրությունում, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի հետ գործարքը համեմատել էր ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ համաձայնագրերի հետ: Միաժամանակ, նա ձեռք բերված պայմանավորվածությունները «պատմական» էր որակել:





























