Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 2-ին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին կենտրոնից:
Քոչարյանը «Թումո» է այցելել կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանի հրավերով: Երկրորդ նախագահը Սիմոնյանի եւ տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ շրջել է կենտրոնի սրահներում, ծանոթացել դասընթացներին: Երկրորդ նախագահին են ներկայացրել ուսումնական ծրագիրը, ինչպես նաեւ կենտրոնի հատուկ նախագծերը, եւ ուսանողների կատարած աշխատանքների արդյունքները:


Լուսանկարները՝ «Թումո» կենտրոնի





























