Հայ Առաքելական եկեղեցին այսօր երեկոյան արդեն նշելու է Հարության տոնը: Ապրիլի 3-ին Ավագ Ուրբաթն էր, որը հիշատակում է Հիսուսի չարչարանքները, խաչելությունն ու թաղումը:
Իսկ շաբաթ Ճրագալույցի պատարագից հետո մարդիկ միմյանց ավետում են Քրիստոնի հարությունը. «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Այդ օրը երեկոյան ավարտվում է Մեծ պահքը:





























