Google-ը Chrome- ի համար նոր ընդլայնում է գործարկել, որը թույլ է տալիս Android հավելվածը գործարկել Windows-ով, Mac-ով, Linux-ով եւ Chrome OS-ով աշխատող սարքավորումների վրա։
Google Chrome բրաուզերի այս նորարարությունը դեռեւս նախատեսված է միայն ծրագրավորողների համար, սակայն ցանկացած օգտատեր կարող է անվճար օգտվել դրանից, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Հավելվածը գործարկելիս կարելի կլինի ընտրել ինտեֆեյսի տեսակը՝ սմարթֆոնի թե պլանշետի համար։





























