Հայաստանում առաջին անգամ նշվելու է PR-ի եւ PR մասնագետների միջազգային օրը: Հուլիսի 28-ին ժամը 19:30-ին, «Կոնգրես» հյուրանոցի մեծ սրահում «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ը 15 տարբեր անվանակարգերում մրցանակներ է հանձնելու դրական հասարակական կարծիքի ձեւավորման գործում ավանդ ունեցող տարբեր անհատների ու կազմակերպությունների:

«PR մրցանակաբաշխության» ժամանակ ցուցադրվելու են բոլոր այն PR միջոցառումներն ու ակցիաները, որոնք արժանացել են պատվավոր նոմինացիաների: Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո նախատեսվում է մտերմիկ ֆուրշետային մաս` մեծ «PR տորթի» շուրջ:

 Միջոցառմանը մասնակցելու են մի շարք առաջատար ընկերություններ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, գործարարներ եւ PR-ով հետաքրքրված այլ անձիք:

Ստորեւ ներկայացնում ենք PR մրցանակաբաշխության անվանակարգերի ցուցակը

1. Լավագույն կրթական - խրախուսական միջոցառում,

2. Լավագույն բնապահպանական նախագիծ,

3. Լավագույն անակնկալ ակցիա,

4. Լավագույն  ֆլեշ մոբ,

5. Հայրենական բրենդի լավագույն PR,

6. Ազգային ուտեստի լավագույն PR,

7. Դրական հասարակական կարծիք ձեւավորող լավագույն ֆիլմ,

8. Լավագույն հասարակական միջոցառում,

9. Լավագույն սոցիալական հոլովակների շարք,

10. Լավագույն առողջապահական ակցիա,

11. Լավագույն PR նախաձեռնություն,

12. Լավագույն PR տեսահոլովակ,

13. Ամենահետաքրքիր PR հնարք,

14. Ակամա PR,

15. Ամենաինքնատիպ եւ օգտակար մտահղացում: