Հաշվի առնելով թե որքան է ավելացել գաջեթների շուկան վերջին տարիներին, փորձագետները կանխատեսում են, որ 2016 թվականին բջջային գովազդի աճը կհասնի մինչեւ 100 մլրդ դոլարի։ Մասնագետները նաեւ նշում են, որ վերջին ժամանակներս շատերն օգտվում են բջջային ինտերնետից, հետեւաբար սմարթֆոններն ու պլանշետները ձեւավորում են համաշխարհային թրաֆիկի հիմնական մասը։ Օրինակ նման միտում է նկատվում Հարավային Կորեայում, Կանադայում եւ Ավստրալիայում, հաղորդում է Planet-today-ը։
Այդ ծավալները հաշվի առնելով աճում է բջջային պլատֆորմներում գովազդի տեղադրման անհրաժեշտությունը։ Հենց այդ պատճառով մասնագետները համարում են, որ արդեն հաջորդ տարի բջջային գովազդի ոլորտում ներդրումները կհասնեն 100 մլրդ դոլարի։





























