Սահմանափակ հնարավորություններով մարդկանց Dislife.ru պորտալը սոցիալական գովազդ է նկարահանել հաշմանդամների համար կայանման վայրերի մասին՝ հոլոգրամմայի միջոցով վարորդների նկատմամբ փորձարկում անցկացնելով, հաղորդում է «Ռոսբալտը»։
Այն վարորդներին, որոնք փորձել են առեւտրային կենտրոնի մոտ իրենց մեքենան կայանել հաշմանդամների համար նախատեսված վայրերում, «վախեցրել են» հոլոգրաֆիկ պրոյեկցիայով։ Ձայնով հոլոգրամման միացել է միայն այն դեպքում, երբ մեքենայի վրա չի եղել հաշմանդամի նշան։











