Apple-ը հայտնել է Apple Watch «խելացի ժամացույցների» վաճառքի հստակ ժամկետը, ասվում է ընկերության կայքում:
Նշվում է, որ պատվերները սկսելու են ընդունել ապրիլի 10-ին, հյուսիսային խաղաղօվկիանոսյան ժամանակով ժամը 12:01-ից:
Apple ընկերությունն առայժմ չի կարողանա վաճառել իր ժամացույցները Շվեյցարիայի տարածքում՝ արտոնագրային օրենսդրության խախտման հետեւանքով, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ արտոնագիրը գրանցվել է 1985թ. եւ ժամկետը լրանում է 2015թ. դեկտեմբերի 5-ին: Արտոնագիրը պատկանում է Leonard ժամացույցների ընկերությանը:
Ապրիլի 10-ից Apple Watch-երը կհայտնվեն Տոկիոյի, Լոնդոնի եւ Փարիզի խանութներում:





























