Վրաստանի հաշտության եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներին՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի ծխականներին՝ Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ։ Ցանկանում եմ ձեզ խաղաղություն, բարօրություն ու երջանկություն։ Հայերը վրացական բազմազգ հասարակության հպարտություն ու անբաժանելի մասն են։ Մենք կներդնենք բոլոր ջանքերը հայ ժողովրդի կենցաղը, մշակույթը, լեզուն ու ավանդույթները պահպանելու համար»,-նշել է Պաատա Զաքարեիշվիլին, հաղորդում է «Գռուզիա On-line»-ը։





























