Twitter սոցիալական պորտալը փորձարկումներ է իրականացնում օգտատերերի լրահոսում առավել պահանջված թվիթներում: Որոշակի թվիթներ ավելացվել են կայքի մասնակիցների անձնական լրահոսում:

Արժե նշել, որ ինչպես Twitter պորտալում նախորդ բոլոր փորձարկումների դեպքում, այս պահին դրանք վերաբերում են ոչ մեծ թվով ընտրված հաշիվներին: Ներկայումս  առաջարկվող հաղորդագրությունները կարող են տեսնել միայն գրանցված օգտատերերը, հաղորդում է Planet-today-ը:

Պորտալի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ միկրոբլոգի մասնակիցները նմն գովազդին նորմալ են վերաբերում: Բացի այդ, նա նշել է, որ թեստավորումը սահմանափակ մասշտաբներ ունի:

 Գովազդը հայտնվում է օգտատիրոջ էջում, որտեղ ներկայացված է նրա բոլոր թվիթների ցանկը: