Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Ռաուեյ փոքր քաղաքում ապրիլի 5-ին փլվել է եկեղեցիներից մեկի տանիքը: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել սուրբ Զատիկին նվիրված պատարագի ժամանակ:
Տարբեր աղբյուրների տվյալներով՝ տուժել է 14-15 մարդ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել, մնացածին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելուց հետո տուն են ուղարկել:
Ականատեսներից մեկի խոսքով, իրենք ճաքոցի ձայն են լսել իրենց գլխավերեւում: Երբ տանիքն սկսել է փլվել, մարդիկ բղավոցներով սկսել են դուրս վազել եկեղեցուց: Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները:











