ITU-ի տվյալներով 2010 թվականի հունիսի դրությամբ` Հայաստանում ինտերնետից օգտվում է 208,200 մարդ։ Այսպիսով, մուտքերը կազմել են 7 տոկոս, հայտնում է Internet World Stats-ը։
Նշենք, որ 2009 թվականի տվյալներով` ինտերնետ-օգտագործողների թիվը կազմել է 191,000 հոգի՝ 6,4 տոկոս թափանցելիությամբ։ Այսպիսով, 0,6 տոկոսանոց աճ է նկատվել։
Ադրբեջանում ինտերնետ-օգտագործողների թիվը կազմում է 3,689,000 մարդ, իսկ Վրաստանում՝ 1,300, 000 մարդ։




























