2015 թվականի վերջին արդեն պլանշետների վաճառքի ծավալներն առաջին անգամ կգերազանցեն դյուրակիր համակարգիչների վաճառքին՝ գրավելով շուկայի 52%-ը: Lenta.ru-ի փոխանցմամբ, նման կանխատեսում է արել ABI Research-ը:
Ընկերության վերլուծաբան Ստեֆանի Վան Վակտորի կարծիքով, շուկայում առաջատարի փոփոխության վրա ազդել է պլանշետների սոցիալական ուղղվածությունն ու դրանց օգտագործման պարզությունը:
Մասնագետը նաեւ նշել է, որ ներկայում պլանշետների վաճառքի աճի տեմպերն աննշան դանդաղել են: Սակայն, նրա կարծիքով, դա չի ազդի առաջիկայում առաջատարի դիրք զբաղեցնելուն:
Պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ դյուրակիր համակարգիչներն ավելի հազվադեպ են փոխում, քան ավելի պարզ գաջեթները:





























