Իրանի հարավարեւելյան Սիսթան եւ Բելուջիսթան նահանգում գրոհայինները 8 իրանցի սահմանապահ են սպանել։ Այս մասին հայտնում է Press-TV հեռուստաալիքը։

Գրոհայինները Իրանի տարածք են մտել սահմանակից Պակիստանից։ Բախումների արդյունքում ոչնչացվել է 3 գրոհային, մյուսները փախել են հետ՝ Պակիստան։ Իրանի իշխանությունները դիմել են Իսլամաբադին՝ պահանջելով ձերբակալել եւ իրենց հանձնել ծայրահեղականներին, գրում է ՏԱՍՍ-ը։