Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 7-ի առավոտյան մեկնել Իրան:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah պարբերականը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրան է մեկնում պաշտոնական այցով եւ նույն օրը երեկոյան վերադառնալու է Անկարա:

Նշենք, որ Եմենի իրադարձությունների հետ կապված Էրդողանը քննադատության էր ենթարկել Իրանին եւ մեղադրել տարածաշրջանում գերիշխանության ձգտման համար: Այս հայտարարություններից հետո իրանցի պատգամավորները Էրդողանին կոչ էին արել չգալ Իրան եւ պահանջել հետ վերցնել Իրանի դեմ ասված խոսքերը: