Երեւանում՝ Եղվարդի խճուղու թիվ 1 հասցեի դիմաց՝«Արմենիա» հեռուստաընկերության շենքի մոտ, երեկ՝ ապրիլի 6-ին, վրաերթի է ենթարկվել«ATV» հեռուստաընկերության լրագրող՝ Հասմիկ Թագակչյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում լրագրողն ասաց, որ որեւէ բան չի հիշում: Նա այժմ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում եւ հայտնի չէ՝ երբ դուրս կգրվի: Նա նշեց, որ վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել եւ սա պարզապես դժբախտ պատահար է:





























