Թուրքական իշխանությունները հանել են YouTube-ի հասանելիության արգելքը։ Այս մասին ապրիլի 7-ին հայտնել են տեղական լրատվամիջոցները։ Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ այդ YouTube-ից հեռացվել էին վերջերս Ստամբուլում գրոհայինների կողմից դատախազության շենքը գրավելու բոլոր կադրերը։ Թուրքիայի իշխանությունները նախօրեին արգելափակել էին նաեւ օգտատերերի մուտքը Twitter։

Ապրիլի 6-ին Թուրքիայի դատախազությունը տեղական ինտերնետ մատակարարներին հրաման էր տվել սահմանափակել Twitter  եւ YouTube կայքերի հասանելիությունը։ Անկարայի նման արձագանքը պայմանավորված է մասնավորապես լուսանկարով, որտեղ երեւում է, թե ինչպես է գրոհայիններից մեկն ատրճանակն ուղղում պատանդի ուղղությամբ, գրում է «Ինտերաֆաքս»-ը։