Այսօր Երեւանում եւ խոշոր մարզկենտրոններում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում ընկերության աշխատակիցները շնորհավորեցին կանանց եւ աղջիկներին Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Գրասենյակ այցելած գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ստացան ծաղիկներ եւ նվերներ Beeline աշխատակիցների կողմից:
Հայաստանում Beeline–ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը կանանց եւ աղջիկների տոնը շնորհավորեց Ամիրյան հասցեում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։
«Սրտանց շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին այս հիասքանչ տոնի կապակցությամբ: Թող որ այսօրվա տոնական տրամադրությունը մշտապես ուղեկից լինի ձեզ` պարգեւելով բազում անմոռանալի ակնթարթներ եւ դարձնելով կյանքն ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Մայրության եւ գեղեցկության տոնը Հայաստանի ազգային տոնացույցում ներառվել է 1995 թ.-ից: Ապրիլի 7-ը նաեւ նշվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից` որպես Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոն:





























