Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 7-ին պաշտոնական այցով ժամանել է Իրան։ Օդանավակայանում թուրք նախագահին դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին, հայտնում է PressTV-ն։

Ավելի ուշ Թեհրանի հյուսիսում գտնվող պատմամշակութային կենտրոնում Էրդողանին ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Նշենք, որ Էրդողանը Եմենի իրադարձությունների կապակցությամբ քննադատել էր Իրանին՝ մեղադրելով նրան տարածաշրջանում գերիշխող դեր ունենալու ձգտումների մեջ։ Այս մեղադրանքներից հետո իրանցի պատգամավորները թուրք նախագահին կոչ էին արել չգալ Իրան եւ պահանջել էին ներողություն խնդրել։