Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ Երեւանի քաղաքապետարանն այսօր՝ ապրիլի 7-ին, կազմակերպել էր ֆլեշմոբ: Կեսօրին մայրաքաղաքի մետրոյի գնացքներից երկուսում երաժիշտները անակնկալ մատուցեցին՝ կին ուղեւորներին նվիրելով կենդանի կատարումներ, մեկում՝ քաղաքային ֆոլկլոր, մյուսում՝ սերենադային երաժշտություն ժանրերում:
Նշենք, որ ապրիլի 7-ին քաղաքապետարանը մի շարք այլ միջոցառումներ է նախաձեռնել, այդ թվում՝ Հանրապետության հրապարակի եւ Ազնավուրի հրապարակի շատրվանների գործարկում, Ազատության հրապարակում՝ կանայք հնարավորություն են ստացել օդապարիկով անվճար թռչել, իսկ քաղաքի կենտրոնում շրջող ֆայտոններից ծաղիկներ են բաժանել անցորդ աղջիկներին եւ կանանց:











