Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանում իր գործընկեր Հասան Ռուհանիի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ կարեւորելով Թուրքիայի եւ Իրանի միջեւ համագործակցությունը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Իրանի նախագահի հետ կարեւոր հարցերի շուրջ ենք խոսել՝ նշելով, որ համագործակցության զարգացման համար նոր քայլեր են անհրաժեշտ։
Էրդողանը նշել է, թե Թուրքիան ամենաթանկ գազը գնում է Իրանից, իսկ Թուրքիա-Իրան ապրանքաշրջանառության մեջ Իրանը դրական հաշվեկշռով է։
«Մենք պետք է մեր առեւտուրը հասցնենք 30 մլրդ դոլարի»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, թե Իրաքում եւ Սիրիայում տեղի ունեցող արյունահեղությանը պետք է վերջ տրվի։





























