Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կարծիքն  իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին կտրականապես անընդունելի է:

«Մեզ համար կտրականապես անընդունելի են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Ռուսաստանի օբյեկտիվ մոտեցումն աղավաղող Ահմադինեջադի հրապարակային հայտարարությունները: Ռուսաստանի ինքնուրույն, կառուցողական գիծը նպատակ ունի գտնել միջազգային հանրության օրինական մտահոգությունն արտահայտող, իրավիճակի քաղաքական ու դիվանագիտական կարգավորումը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշենք, որ Իրանի նախագահն օրերս ասել էր, որ Մոսկվան հայտնվել է Իրանի հանդեպ մեկուսացման քաղաքականություն վարող արեւմտյան երկրների ազդեցության տակ: