Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ընդգծել է ծայրահեղականության դեմ պայքարում Թուրքիայի հետ համագործակցելու անհրաժեշտությունը: Այս մասին նա հայտարարել է Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ցավոք, այսօր մենք տարածաշրջանում անկայունության ականատես ենք լինում: Կողմերն ամբողջությամբ կիսում են գաղափարը, որ անկայունությունը, անվտանգության բացակայությունն ու պատերազմը տարածաշրջանում պետք է հսկողության տակ առնել»,- հայտարարել է նա:
Ռոուհանին հույս է հայտնել, որ «մենք կարող ենք պայքարել ահաբեկչության դեմ», հավելելով, որ հարկավոր է հասնել տարածաշրջանի երկրների միջեւ եղբայրության եւ բարեկամության հաստատման:
Ըստ Farsnews-ի, Իրանի նախագահը նաեւ նշել է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են Իրաքում, Պաղեստինում, ինչպես նաեւ Եմենում տիրող իրավիճակը:





























