YouTube-ում հայտնվել է Ուկրաինայի նախագահի որդու՝ Ալեքսանդր Պորոշենկոյի մասնակցության ավտովթարի տեսագրությունը:
Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել երեքշաբթի, Կիեւում: «Ազով» գումարտակի զինվորականի Mitsubishi ավտոմեքենան հետեւից բախվել է Պորոշենկոյի զրահապատ BMW-320-ին, երբ նա կանգ է առել լուսակրի տակ: Տուժածներ չկան:
«Mitsubishi ավտոմեքենայի վարորդն ընդունել է մեղքը, կողմերը միմյանցից պահանջներ չունեն»,- նշել են իրավապահները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պորոշենկոյի որդու մասնակցությամբ վթարի մեղավորները «Ազով» գումարտակի զինվորականներն են:











