Մասնագետները նշում են, որ IP-հասցեները կսպառվեն մեկ տարվա ընթացքում: Եթե պրովայդերները միջոցներ չձեռնարկեն, ապա ժամանակակից ինտերնետը լուրջ փոփոխության կենթարկվի: Օրինակ` կարող են անհասանելի դառնալ բազմաթիվ օնալյայն ծառայություններ, այդ թվում Google-ը, Mail-ը, Google Maps-ը, iTunes-ը:
Ինտերնետային հասցեների պակասը կապված է IPv4 արձանագրության հետ, որը թույլ է տալիս ստեղծել միայն 4 միլիարդ IP-հասցե: Այդ թիվն արդեն գործնականում սպառվել է: Ազատ են մնացել 232 միլիոն հասցեներ, որոնք մոտ 340 օրում կզբաղեցվեն, հաղորդում է Tochka-ն:
IPv4-ը ստեղծվել է 30 տարի առաջ: Այն ժամանակ 4 միլիարդ թիվն անիրական էր թվում: Այժմ շարժական ինտերնետի ժողովրդականության շնորհիվ IP-հասցեների թիվը հասնում է եզրագծին:




























