Իրանը 3 ամիսը մեկ իր միջուկային ծրագրի մասին պետք է հաշվետվություն ներկայացնի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։ Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ ղեկավար Յուկիա Ամանոն CNN-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Իրանը պարտավոր է ամեն 3 ամիսը մեկ թարմացնել հռչակագիրը։ Եթե ԱԷՄԳ աշխատակիցները հակասություններ հայտնաբերեն եւ կասկածներ ունենան, ապա կարող են կոնկրետ օբյեկտի համար մուտքի արտոնագիր պահանջել, եւ Իրանը սկզբունքորեն պետք է ապահովի դա»,- հայտարարել է ԱԷՄԳ ղեկավարը։
Միջազգային տեսուչները Իրանի տարածքում կարող են ստուգել ցանկացած միջուկային օբյեկտ՝ իշխանություններին տեղյակ պահելով այցից 2 ժամ առաջ։ Այս պահին ԱԷՄԳ մասնագետները Իրանի իշխանություններին պետք է զգուշացնեն ստուգումներից 24 ժամ առաջ, փոխանցում է Gazeta-ն։





























