Նորվեգիայում պարաշյուտով սավառնելիս, քամու ուժեղ պորթկման պատճառով ժայռին է բախվել և զոհվել 25-ամյա ռուսաստանցի մարզիկ Անտոն Կնեստյապինը: РИА Новости-ն հաղորդում է, որ այս պահին լուծվում է երիտասարդի դին հայրենիք տեղափոխելու խնդիրը:

Բեյսջամփինգը էքստրեմալ մարզաձեւ է: Օգտագործվում է հատուկ պարաշյուտ ստատիկ հարթակներից` տանիքներից, կամուրջներից եւ ժայռերից ցատկելու համար: